Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Ադրբեջան
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այցի շրջանակում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն նախորդ հանդիպումներում ընդունած որոշումներ, տարածաշրջանային տարբեր հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն