Իտալիան, Ճապոնիան և ևս 10 երկրներ միացել են Իրանի վերաբերյալ որոշմանը
Աշխարհ
Իտալիան, Ճապոնիան և ևս 10 երկրներ միացել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ «վեցնյակի» երկրների մշակած նախագծին, որի քննարկումն եղել է այսօր՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) կառավարիչների խորհրդի կողմից։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
Բանաձևն ընդունած երկրները կոչ են անում Իրանին թույլ տալ միջազգային փորձագետներին հետազոտություններ անել Իրանի միջուկային օբյեկտներում և պնդում են, որ պաշտոնական Իրանը մեծացնի համագործակցությունը՝ ՄԱԳԱՏԵ–ի հետ միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Բանաձևի նախագիծը պատրաստվել է Իրանի մուջուկային ծրագիրն ուսումնասիրող 6 միջազգային միջնորդների կողմից, ովքեր ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։ Իսկ բանաձևին միացած 10 երկրներն են՝ Իտալիան, Ճապոնիան, Ավստրալիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Կանադան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սինգապուրը, Չեխիան 7 Շվեդիան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ