Սահմանին տեղի ունեցող դեպքերը հստակ ազդանշան են. Վարդան Այվազյան
Արտաքին Քաղաքական
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերը հստակ ազդանշան են, որ ստատուս քվոն Ադրբեջանին չի բավարարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Սա այն հարցն է, որտեղ բոլորս մեկ ենք: Այստեղ դիմադիր-ընդդիմադկիր չկա: Շատ հարցրերում կարող ենք բանավիճել, սակայն այս հարցում բանավիճելու հարց չկա», - նշեց Այվազյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համակարծիք էր ՀՀԿ-ական պատգամավորի վերոբերյալ տեսակետի հետ: Սեդրակյանի կարծիքով, սակայն, Ադրբեջանը առանձին ուժ լինելու հզորությունը չունի: «Այդ դիվերսիաները, կարծում եմ, որոշակի հովանավորություն ունեն: Ադրբեջանը ինքնուրույն չէր կարող դրանք կատարել», - նշեց Սեդրակյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում