Աուն Սու Չժիի կուսակցությունը կմասնակցի Մյանմայի ընտրություններին. "Euronews"
Աշխարհ
Մյանմայի ընդդիմության առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սու Չժին հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը կմասնակցի երկրի 48 համայնքներում տարեվերջին անցկացվելիք արտահերթ ընտրություններիին (մնացյալ ներկայացուցիչներն ընտրվել են 2010 թ.–ի նոյեմբերին)։
Անցյալ տարվա ընտրություններին Աուն Սու Չժիի՝ ընդդիմությանն ուղղված միաձայն քվեարկելու կոչն ընտրողների կողմից չէր ընդունել։ Սու Չժին ընտրությունների ժամանակ տնային կալանքի տակ է գտնվել և չի կարողացել անմիջական մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներում։ Երկրի իշխանություններն ընդդիմության առաջնորդին ազատել են տնային կալանքից միայն այն բանից հետո, երբ հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ