2012 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում ծնվել է 9569 երեխա
Հասարակություն
2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ-ում ծնվել է 9569 երեխա: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Վերջինիս խոսքերով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնելիության թիվը նվազել է 5.7 տոկոսով: «Ծնվածների քանակը գերազանցում է մահացածների քանակը 1.2 տոկոսով: 1616-ով ծնելիությունից պակաս են մահացության դեպքերը: Յուրաքանչյուր հազար մարդու հաշվով ծնելիությունը կազմում է 11.7 տոկոս», - նշեց Կույումջյանը:
Ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում՝ 0.99 տոկոս, Երևանում գրանցվել է 1.23 տոկոս: Բարձր ցուցանիշներ են գրանցվել Արարատի, Արմավիրի մարզում:
Նորածինների անունների առաջին եռյակը աղջիկների մոտ եղել են՝ Միլենա Մարի, Մանե, իսկ տղաների դեպքում՝ Նարեկ, Դավիթ, Գոռ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը