Իսրայելի Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը
Հայաստան
Իսրայելի Քնեսեթում վաղը Հայոց ցեղասպանության 97–ամյակի կապակցությամբ հանրային քննարկում տեղի կունենա, հաղորդում է Haaretz–ը։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Meretz ձախամետ կուսակցության ներկայացուցիչ Զահավա Գալյոնը։ Քննարկումից հետո նախատեսվում է նման քննարկումներ անցկացնել Քնեսեթի տարբեր հանձնաժողովներում։
Թերթում նշված է, որ վերջին շրջանում ակտիվացել է Հայոց ցեղսպանության հարցը Իսրայելի խորհրդարանի կողմից ընդունելու թեման։ Մի շարք փորձագետների կարծիքով, այն կապված է իսրայելա–թուրքական սառեցված հարաբերությունների հետ։
Նշենք, որ առաջին անգամ չէ Քնեսեթում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը։ 2011–ի դեկտեմբերին Քնեսեթի հանձնաժողովներից մեկը բաց քննարկում էր կազմակերպել այդ հարցով։ Սակայն այդ ժամանակ իսրայելցի պատգամավորների կողմից հավանության չէր արժանացել՝ պայմանավորված այդ ժամանակահատվածում թուրք–իսրայելական լավ հարաբերություններին չվնասելու հետ։
Սակայն Քնեսեթի խոսնակն այդ առնչությամբ ելույթ է ունեցել, սակայն նշել է, որ օրինագծի հայտնվելը Քնեսեթում պայմանավորված չէ թուրք–իսրայելական լարված հարաբերություններով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի