Ադրբեջանն ունի ռազմական պլան՝ 2014-ին պատրաստվել պատերազմի. Ռիչարդ Կիրակոսյան
Հայաստան
Ադրբեջանն ունի ռազմական պլան՝ 2014-ին պատրաստվել պատերազմի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ չնայած նրան, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ պատերազմի, բայց պատրաստությունն ընթացքի մեջ է: Ըստ բանախոսի դա կլինի սպառնալիք և կդիտվի որպես վերջնաժամկետ ղարաբաղյան հարցի զարգացումների հետ կապված:
Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ 2014-ին, Կիրակոսյանն ասաց, որ դա զինադադարի պայմանագրի կնքման քսանամյակն է:
«Ադրբեջանն այդ ժամանակ կզգա նաև նավթային ռեսուրսների սպառման վտանգը, ինչպես նաև դա կապված է Սոչիում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի հետ: Իսկ խաղն էլ կնշանավորվի նրանով, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղված կլինի և նա չի արձագանքի»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի