Թուրքիայում ազատ են արձակել քրդամետ կուսակցության խոսնակին
Թուրքիա
Բիլգենին ձերբակալել էին հունվարի վերջին, վերջինիս 25 տարվա ազատազրկում է սպառնում՝ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունենալու մեղադրանքով:
«Այսօր որոշում է կայացվել Այհան Բիլգենին ազատ արձակելու մասին: Դա անհրաժեշտ էր անել», - ասել է Բայդեմիրը լրագրողներին:
Ներկա պահին կալանքի տակ է գտնվում «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 8 պատգամավոր, այդ թվում՝ համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան