Ամուսնությունների և ամուսնալուծությունների ցուցանիշներն ավելացել են
Հասարակություն
2012 թվականի առաջին եռամսյանկում գրանցված ամուսնությունների ցուցանիշն ավելացել է 1.4 տոկոսով և կազմել է 4468 դեպք, 2011 թվականի առաջին եռամսյակի համեմատ 4604 դեպքի համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Վերջինիս խոսքերով, աճել է նաև ամուսնալուծության դեպքերը, սակայն 0.4 տասնորդական տոկոսով: «779 ամուսնալուծության դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 776 դեպքի համեմատ: Ամուսնության գործակիցը յուրաքանչյուր հազար մարդու հաշվով պահպանվել է նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարի՝ 5.7 տասնորդական պրոմիլ, որը նշանակում է, որ հազար բնակչի հաշվով արձանագրվել է շուրջ վեց ամուսնության դեպք, իսկ ամուսնալուծության դեպքերը կազմել են մեկ պրոմիլ, նույնպես պահպանվել է նախորդ տարվա ցուցանիշը և յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցվել է մեկ ամուսնալուծության դեպք», - նշեց Կույումջյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը