Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում մինչև 20 ավիաթռիչք հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել
Աշխարհ
Մինչև 20 ավիաթռիչքներ հետաձգվել կամ չեղյալ են համարվել Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանից ինչպես նաև դեպի Դոնեցկ, որտեղ տեղի է ունենալու Եվրո-2012-ի ֆուտբոլային խաղը, հայտնում է օդանավականայանի պաշտոնական կայքը:
«ԱէրոՍվիթ» կազմակերպության կողմից իրականացվող ավիաթռիչքների հետաձգման հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողանա մասնակցել ֆուտբոլային խաղերին, օրինակ՝ երկուշաբթի երեկոյան Ֆրանսիա-Անգլիա խաղին: Իրավիճակը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել, նախատեսվում է բողոք ներկայացնել Ուկրաինայի կողմից Եվրո-2012-ը ոչ պատշաճ կազմակերպելու համար: Ուկրաինական թերթերից մեկը հայտնում է, որ օդանավակայանում սպասողական վիճակում է գտնվում նաև Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Ավիակազմակերպությունը մեկնաբանում է նման իրավիճակը որպես բավարար օդանավ չունենալու հետևանք, քանի որ չվացուցակ կազմելու ժամանակ ընկերությունը ներառել էր նաև հավելյալ այն օդանավերը, որոնք պետք է ձեռք բերեր, սակայն չի կարողացել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ