Անուշ Սեդրակյանը՝ ԱԺ նախագահի ընտրությունների քվեարկության մասին (Տեսանյութ)
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահի ընտրություններում Հովիկ Աբրահամյանի օգտին ԲՀԿ-ի քվեարկելը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը գնահատում է նորմալ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Սեդրակյանը: Վերջինիս խոսքերով՝ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի միանում կոալիցիային, բայց և չի հայտարարել, որ ինքը վերցնում է իր վրա ընդդիմադիր ուժի առաքելություն։
«Նա դեռ գտնվում է միջանկյալ վիճակում. միգուցե նա որոշել է զբաղեցնել քաղաքական դաշտում այդքան պոպուլյար ցենտրիստական տարածքը, որը Հայաստանում մի քիչ կասկածելի է: Այնուամենայնիվ, այդ առումով նրանց քվեարկությունը խիստ բնական է: Մենք առայժմ գործ չունենք ընդդիմադիր ուժի հետ և չենք կարող նրանից պահանջել ընդդիմադիր ուժի գործառույթներ իրականացնել», - նշեց Սեդրակյանը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն