Ինչո՞ւ են մարդահամարի արդյունքները հրապարակվելու նախագահական ընտրություններից հետո (Տեսանյութ)
Հասարակություն
2011 թվականին անցկացրած մարդահամարի առաջին նախնական տվյալները կհրապարակվեն 2012-ի հոկտեմբերի վերջին: Այս մասին այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ հավելելով, որ 2013 թվականին, ըստ պատրաստվածության աստիճանի, հնարավոր է արդեն հունվար-դեկտեմբեր զեկույցում ցուցանիշները ներկայացվեն: «Եթե դրանից առաջ հնարավոր լինի, բնականաբար, մեր զեկույցների միջակայքում մասնակի ցուցանիշներ կարող են նաև հրապարակվեն, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն 2013-ի տարեվերջին:
Լրագրողի այն դիտարկմանը, թե դրանք հրապարակվելու են նախագահական ընտրություններից հետո, Կարինե Կույումջյանը նշեց, որ ընտրությունները բացարձակ դրա հետ կապ չունեն: «Ճիշտն ասած ես նախագահական ընտրությունների ոչ ժամկետ գիտեմ, ոչ էլ. դա որևէ կապ չունի: Մենք տաս տարին մեկ անգամ անցկացնում ենք մարդահամար և մարդահամարի արդյունքները հրապարակում ենք տվյալները մշակելուց, տվյալների բազան ձևավորելուց, արդյունքները կարգավորելուց, ըստ ելքային նախատեսած աղյուսակներ ստանալուց հետո: Այսինքն, ընտրություն և այլն՝ այդպիսի բաները կապ չունեն: Մենք մեր տարեկան ծրագրերն ունենք և դրանցով էլ աշխատում ենք», - նշեց Կարինե Կույումջյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը