Աբորտների արգելման դեմ բողոքի ակցիա` Ստամբուլում
Թուրքիա
Երեկ` հունիսի 10-ի երեկոյան, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունեցել բողոքի ակցիա` աբորտների արգելման դեմ: Բազմաթիվ տղամարդիկ դուրս են եկել փողոց` ընդդիմանալու նոր օրենքի նախագծին, ըստ որի, հղիության արհեստական ընդհատումը բժշկական միջամտությամբ կարգելվի օրենքով:
Ցուցարարները կրում էին «Աբորտների արգելումը բռնություն է կանանց նկատմամբ», «Աբորտը` ճիշտ լուծում» պաստառներ։ Այս նախաձեռնությունը դրական է ընդունվել նաև շատ կանանց կողմից, որոնք երթի ընթացքում միացել են ցուցարարներին: Կազմակերպիչներից մեկի խոսքով` աբորտների արգելումը նաև սեռական ազատության սահմանափակում կարող է բերել, որը հակասում է մարդու հիմնարար ազատություններին: Նրա խոսքով` կինը երեխա վերարտադրելու մեքենա չէ և պետք է ընտրության իրավունք ունենա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)