Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 

Քաղաքական նոր կոալիցիային սպասելիս

Տնտեսություն
ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ խորհրդարան ժամանած Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցից հետո վերստին ակտիվացան խոսակցություններն ու հարցադրումները «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ կոալիցիայի մասին: Առաջին հայացքից՝ տպավորություն է, որ այդ հարցադրումներն ու քննարկումները, այսպես ասած, ռեֆլեքսային են, քանի որ գործնականում չի նշմարվում դրա որևէ տրամաբանական հենք:
 
Այնուամենայնիվ, ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե չի բացառում իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
 
Անդրադառնալով նույն հարցին՝ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիայի տարբերակը չի կարելի բացառել: Եթե և՛ ՀՀԿ-ի խոսնակը, և՛ ԲՀԿ առաջնորդը այդ տարբերակը չեն բացառում, նշանակում է՝ նման հարց քաղաքական օրակարգում կա: 2018-ի նախապատրաստական աշխատանքների համատեքստում սա ներքաղաքական գործընթացները հրապարակելու առաջին կոնկրետ քայլն է:
 
2018-ին իշխանությունն, իսկապես, կարող է նման քայլի գնալ. ժամանակին Սերժ Սարգսյանը, կարևորելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարում էր ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին: Այդ համաձայնության առաջին դրսևորումը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան էր, եթե այդ խմբավորմանը միանա նաև խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքն, ապա այդ համաձայնությունը ավելի լիարժեք կդիտվի: Սակայն այդ ժամանակ աննախադեպ իրավիճակ կառաջանա ընդդիմադիր դաշտում՝ միակ ընդդիմությունը կմնա  «Ելք»-ը: Խորքային առումով սա կարող է բավարարել Սերժ Սարգսյանին, բայց այստեղ ամեն դեպքում խնդիր կարող է առաջանալ, եթե հաշվի առնենք, որ աշնանը Հայաստանը ստորագրելու է ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Մեկ ընդդիմադիր ուժը, այն էլ ընդամենը 9 տոկոս ներկայացվածությամբ, կարող է չբավարարել արևմուտքին: Այս պարագայում Սերժ Սարգսյանը կարող է օգտագործել ՀՅԴ-ին ընդդիմադիր դաշտ գործուղելու պահեստային տարբերակը: «Ծառուկյան» դաշինք-ի կոալիցիա մտնելու հայտը վատ նախանշան է ՀՅԴ-ի համար:
 
Ի՞նչ կտա ՀՀԿ-ին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիան. ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն և ինքնուրույն կարող է և՛ Կառավարություն ձևավորել, և՛ անցկացնել իրեն անհրաժեշտ բոլոր օրենքները: Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելով՝ ավելանում է իշխանության սուբյեկտների քանակը: Միանգամից 30 պատգամավոր դառնում է իշխանություն: Մենք չենք հաշվում Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա առանց կոալիցիա մտնելու էլ իշխանության մաս է:
 
Լրացուցիչ 30 պատգամավորի իշխանություն դառնալը նշանակում է ևս 30 մարդու ախորժակի բավարարում: Ի՞նչ կստանա կոալիցիայից Գագիկ Ծառուկյանը, նա  կարող է ստանալ մի քանի նախարար և մարզպետ նշանակելու հնարավորություն, բայց դա ավելի շատ հավելյալ պատասխանատվություն է, և դրանից բխող հավելյալ գլխացավանք, քան արտոնություն: Այն, ինչ անհրաժեշտ է Ծառուկյանին իշխանությունից՝ նա ստանում է առանց կոալիցիայի մաս կազմելու՝ ներառյալ սեփականության անձեռնմխելիության երաշխիքները:
 
Ինչ վերաբերում է նրա խմբակցության անդամներին, ապա նրանք կարող են իրենց հարցերը լուծել միջնորդավորված, չնայած ոչ այն չափով, եթե լինեն իշխանությունում:
 
Բացի այդ, չմոռանանք, որ նախընտրական հանդիպումների ընթացքում Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ ուժի հետ կոալիցիա չի կազմելու և իր գլխավոր նպատակը ընտրություններում 50+1 ձայն հավաքելը: Հիմա, երբ Ծառուկյանի և իր թիմակիցների գլխավոր խնդիրը իրականություն չի դարձել, առնվազն զավեշտալի տպավորություն կթողնի կոալիցիա կազմելը: Այս ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք թույլ կտան Ծառուկյանին արդարացնել իր այս խոսքը դրժելը, հետևաբար, առաջանում է նաև անձնական հեղինակության պահպանման խնդիր ավելին քան ունի այսօր Գագիկ Ծառուկյանը հնարավոր կոալիցիայից չի ստանա, հետևաբար լուրջ մտորելու առիթ է՝ արժէ արդյոք մտնել մի խաղի մեջ, որտեղ հնարավոր կորուստները մի քանի անգամ գերազանցում են հնարավոր ձեռքբերումներին:

Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Ամենադիտված