Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին 

Առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու բարձրագույն կրթության ոլորտի համար. Արմեն Աշոտյան

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք հարցեր: Ներկայացնելով հանդիպման օրակարգը` Արմեն Աշոտյանը նշել է, որ հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը, և այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` գործընթացի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի հետամուտ խմբի հանդիպումների ընթացքում ներկայացվել են առաջիկա երեք տարիների համար եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գերակայությունները, որոնց իրագործման նպատակով յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաև Հայաստանում, կստեղծվեն համապատասխան աշխատանքային խմբեր: Այդ նպատակով նախարարի պաշտոնակատարը ռեկտորներին առաջարկել է ազգային խմբում ներգրավելու համար ներկայացնել մեկական թեկնածու: Ա. Աշոտյանը ևս մեկ անգամ ռեկտորներին հիշեցրել է, որ առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի համար, և մինչև 2015 թվականը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հայաստանյան բուհերը պարտավոր են ի կատար ածել այդ ուղղությամբ իրականացվող նվազագույն ծրագիրը, մասնավորապես, որակի ապահովման, որակավորումների ազգային շրջանակի, ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում: Բացի այդ, Արմեն Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը. ոչ պետական բուհերում վերահսկողությունն իրականացվելու է «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օրենքի դրույթներին համապատասխան, իսկ պետական բուհերում` նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով: Ա. Աշոտյանը հավելել է, որ ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը և համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների և ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է բուհերին տրամադրել ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը և ժամանակացույցը: Միաժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարգապահական խստացումներին զուգահեռ` պետությունը պատրաստ է ավելացնել բուհերի ազատությունները` հաշվետվողականության, կարգապահության և պատասխանատվության բարձրացմամբ: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ պետական բուհերից մեկին` ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը: Ըստ Արմեն Աշոտյանի` վերոնշյալ փորձնական ծրագրով կորոշվի` որքանով է նման կարգավիճակն առավել նպաստավոր կրթական ծառայությունների մատուցման համար, և փորձարկման արդյուքներից է կախված մյուս բուհերի կարգավիճակի փոփոխության խնդիրը։

Հանդիպման օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված ծրագրի կրթական բաղադրիչին, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս-Մունդուս ծրագրերի մասնակցության ընդլայնման, Եվրոպական մի շարք երկրներում շարժունության, երկկողմանի հարաբերությունների միջոցով միջբուհական համագործակցության, կրկնակի դիպլոմների, կրթական քաղաքականության մշակման և ներդրման համատեքստում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախանշված մի շարք գերակա ուղղությունների` «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի, առնվազն երեք մասնագիտությունների գծով կրկնակի դիպլոմների ծրագրի իրականացում, բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգի ներդրում, որի շրջանակում նախատեսվում է բոլոր պետական նմուշի դիպլոմները մուտքագրել հատուկ ծրագրի մեջ, որը հասանելի կլինի նաև հասարակությանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև պետական ավարտական քննություններին, ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությանը, բանակից զորացրվածների ընդունելության կազմակերպմանը, ինչպես նաև համապատասխան վարկային ծրագրի շրջանակում հավատարմագրման և որակի ապահովման գործընթացին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն առաջարկել է ռեկտորների խորհրդի արտագնա նիստի օրակարգում ընդգրկել և քննարկել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Եվրամիություն–Հայաստան համագործակցության ընդլայնման ծրագիրը և ազգային զեկույցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ
Ամենադիտված