Թուրքիան իրեն խաբված է զգում. ԵՄ հարցերով նախարար
Թուրքիա
Պաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանն անդամակցության գործընթացում Թուրքիային տված խոստումները չի պահել: Թուրքիան իրեն խաբված է զգում ԵՄ առաջնորդների կողմից»,- նշել է նա:
Չելիքը մեղադրել է ԵՄ առաջնորդներին «Թուրքիային մեղադրելով միության ներսում առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ անելու մեջ»:
Նախարարն «ապշեցնող» է անվանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե «մոտ ապագայում Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)