Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն այցելել է Պոլսո պատրիարքական տեղապահին
Հասարակություն
Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը կաթոլիկ համայնքի անունից շնորհավորել է Բեչքյանին պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:
Կողմերը մտքեր են փոխանակել եկեղեցուն հուզող խնդիրների շուրջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն