«Հայկական Ժամանակ». Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին ներկա է եղել քաղաքական ողջ էլիտան
Հայկական Մամուլ
Կիրակի օրը «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդու՝ Նարեկ Սարգսյանի հարսանիքը: Հարսանյաց սրահի ողջ դիզայնը, ինչպես պարզել է թերթի թղթակիցը, իրականացրել է «Սիլանի» ծաղկի սրահը, որը Նարեկ Սարգսյանի հարսնացուի ծննդյան օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում տեղադրել էր մի քանի միլիոն դրամ արժողությամբ ծաղկային հայտնի կոմպոզիցիան, բնականաբար՝ Նարեկ Սարգսյանի պատվերով: Հարսանյաց արարողությանը ներկա է եղել քաղաքական ողջ էլիտան. Սերժ Սարգսյանից, վարչապետ Տիգրան Սարգսյանից, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից սկսած՝ բոլորն այնտեղ են եղել: Հրավիրված է եղել 750-800 մարդ: Թերթի թղթակիցը պարզել է նաև, որ հարսանիքի քավորը եղել է Սերժ Սարգսյանի կրտսեր փեսան, իսկ թամադան՝ «ժպիտ» ակումբի տնօրեն Գարիկ Իսրայելյանը: Հարսանիքին երգելու համար հրավիրված է եղել վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, երգել են նաև Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը և ուրիշներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ