«Երկիր». Մանուկ Վարդանյանը չի՞ անդամակցի ՕԵԿ–ին
Հայկական Մամուլ
Նոր կառավարության անդամներին որոշելու շուրջ մտորումներն ու քննարկումները դեռ շարունակվում են: Երեկ «Երկիր»-ին հայտնի է դարձել, որ քաղաքական որոշ շրջանակներում շրջանառվում է տրանսպորտի և կապի նախարարի նոր անուն: Ըստ որոշ լուրերի՝ հնարավոր է այդ պաշտոնը վստահվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Չի բացառվում, որ նա նախարարի աթոռին նստի ՕԵԿ-ի կրծքանշանով: Այս դեպքում, կարծես, հաստատվում են նաև այն տեղեկություններ, թե նախագահի վերահսկողության ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: ՀՀԿ-ական որոշ շրջանակներում, սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել: Նա, իհարկե, չի անդամակցի ՕԵԿ-ին, կլինի անկուսակցական նախարար: Ի դեպ, երեկ Վարդանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ ժամանակի սղության պատճառով ՕԵԿ-ի անդամագրման նոր կարգին դեռ չի ծանոթացել, և չի բացառել, որ եթե նոր կարգում ինչ-որ բան իրեն չբավարարի, հնարավոր է՝ չանդամակցի ՕԵԿ-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ