«Հրապարակ». Սերժ Սարգսյանը ինտրիգը կպահի մինչև վերջին վայրկյանը
Հայկական Մամուլ
Հունիսի 14-ին, ժամը 8-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը կեզրափակի նոր կառավարության ձևավորման սրտամաշ մարաթոնը: Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ինտրիգը կպահի մինչև վերջին վայրկյանը: Ըստ լավատեղյակների՝ նախարարի որևէ պոտենցիալ թեկնածուի մինչ այս պահը նա չի կանչել, չի զրուցել ապագա պաշտոնավարման վերաբերյալ: Այդպես է եղել նաև Աժ փոխխոսնակների «նշանակման» ժամանակ, նրանք հայտնի են դարձել վերջին պահին: Գործածիր մարմնի հունիսի 14-ի նիստում կքննարկվի նաև կառավարության՝ հունիսի 20-ին Աժ ներկայացվելիք ծրագիրը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ