«Երկիր». ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով նախագահական ընտրություններից հետո, լուրջ փոփոխություն է սպասվում Աժ ԲՀԿ խմբակցության կազմում: Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ-ական պատգամավորների համար: Ճիշտ աշխատելու և սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ թերթին հասած լուրերի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի, այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորի գլխավոր քննությունը մինչև նախագահական ընտրություններն են, նրանք պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին և բարեխղճորեն կատարեն ստանձնած պարտավորությունները:
Ի դեպ, ՀՀԿ-ում ևս շշուկներ կան, որ իրենց խորհրդարանական խմբակցությունում նույնպես լուրջ փոփոխություններ են սպասվում, այստեղ, սակայն, մանդատից զրկելու պատճառներն ու մեխանիզմներն այլ են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ