«Չորրորդ ինքիշխանություն». Մոսկվայում իրար են հանդիպել հայ մեծահարուստները և քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը
Հայկական Մամուլ
Պտտվող լուրերի համաձայն, օրերս Մոսկվայում գտնվող հայտնի «Արարատ Հայաթում» իրար են հանդիպնլ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամվելը, և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում երեք տարբեր տրամաչափի մեծահարուստները քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը, ինչպես նաև Տավուշի մարգում տեղի ունեցած միջադեպերը: Նրանք նկատել են, որ մինչև իրենք էլ մեծ «ռազմախով» չխառնվեն ազգի ու մասնավորապես Արցախի գործերի մեջ, բան դուրս չի գա: Իսկ որ ամենաուշագրավն է եղել այդ զրույցի ընթացքում ՌՄՀ նախագահ Արա Աբրահամյանը ազգի գործերը կարգավորելուց հետո անցել է բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներին: ՌՄՀ նախագահը ասել է, որ մտադիր է Մոսկվայում կառուցել «Արարատ Հայաթի» նմանությամբ մի շատ սվելի մեծ շինություն, որն իր գեղեցկությամբ անգամ մեր հակառակորդների աչքը կծակի:
Թերթն ավելացնում է նաև, որ ժամանակին Արա Աբրահամյանը մեծ ճիգեր էր գործադրում նախկին ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանից չնչին գումարներով գնելու «Արարատ Հայաթում» ունեցած իր մասնաբաժինը, սակայն այդ փորձերը ապարդյուն էին անցել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ