«Հրապարակ». Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանն ազատվել է աշխատանքից
Հայկական Մամուլ
ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից: Թերթին հասած լուրերով, նրան ազատել են աշխատանքից, և դա պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա և իր եղբոր՝ Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով: ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել: Էդուարդ Մադաթյանը երեկ չի պատասխանել թերթի հարցերին, ասելով, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատել է թերթի տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել' «այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով», իսկ մայիսի 14-ին ազատվել է աշխատանքից: Ի դեպ, Է. Մադաթյանն ու Արմեն Երիցյանը բավական ջերմ ընկերական հարաբերություններ ունեն կամ՝ ունեին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ