«168 Ժամ». Հայաստանի զարգացման ծրագիր չկա. Աշոտ Մանուչարյան
Հայկական Մամուլ
«Հայաստանի զարգացման ծրագիր չկա ընդհանրապես: Ամեն մեկին հետաքրքրում է ինքը, իր ընտանիքը և իր մոտակա մեկ-երկու ընկերները, որոնց հետ միասին զբաղված է կուտակելով: Եթե ես կուսակցություն ունեմ, դա նրա համար է, որ իմ փողը իմ դիրքն ապահովի: Եթե պետության մեջ ինչ-որ ֆունկցիա եմ կատարում, նրա համար է, որ փողս ու իշխանությունս ավելացնեմ»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
.«Ես Հայաստանում չեմ ճանաչում երկու պաշտոնյայի, որոնք քննարկեն, թե երկրի համար այս գործն անելու համար ինչ է պետք: Սակայն գիտեմ բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք միասին քննարկում են, թե ինչ կոմբինացիա անեն, որ փող կուտակեն կամ բարձրացնեն իշխանությունը»,- ավելացրել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ