«Ժողովուրդ». Օսկանյանին հարցաքննելու այս օրերին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ
Հայկական Մամուլ
Քրեական գործ է հարուցվել ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացման կապակցությամբ: Նախկին նախարարը երեկ արդեն հարցաքննվել է ԱԱԾ-ում: Օսկանյանը կատարվածը որակել է որպես քաղաքական պատվեր, որը, ըստ նրա, հաջորդել է քաղաքական գործընթացներին իր ներգրավվածությանը: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ Օսկանյանը երկրորդ ԱԳ նախկին նախարարն է, որի անունը կապվում է փողերի լվացման հետ: Ինչպես հայտնի է, 2007-ին նման « մեղադրանքով ձերբակալվել և մոտ 6 ամիս կալանավայրում է անցկացրել նաև ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Եվս մեկ ուշագրավ փաստ. այս օրերին Հայաստանում չէ Ռոբերտ Քոչարյանը, որի թիմակիցն էլ համարվում է պարոն Օսկանյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ