«ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը դժգոհում են Սերժ Սարգսյանից
Հայկական Մամուլ
Թեև ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, սակայն այս օրերին և՛ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, և՛ փոխնախագահ, Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դժգոհում են Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ ասելով, թե իրենց պարզապես «քցել» են ու հակառակ բոլոր խոստումներին՝ Աժ ընտրություններում հազիվ 5 տոկոս ապահովել:
Թերթը նշում է նաև, որ եթե Արթուր Բաղդասարյանի դժգոհություններն ուղղված են անձամբ Սերժ Սարգսյանի դեմ, ապա տիկին Բիշարյանի թիրախում ՀՀԿ ողջ վերնախավն է՝ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը և այլք: Զարմանալի զուգադիպությամբ ՕԵԿ վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը, օրերս անդրադառնալով Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտրություններին և քվեաթերթիկներից մեկի վրա «մուկ» գրառմանը, նյութի հետ հենց մկան նկար է դրել: Թե ում և ինչ է ՕԵԿ-ը սրանով ցանկացել հասկացնել, մնում է միայն կռահել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ