«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը զարմացել է, երբ ՀՀԿ-ն ստացել է 44 տոկոս ձայն
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հյուր Հովիկ Աբրահամյանի խոսքը շահեկանորեն տարբերվում էր իր բոլոր նախորդ «խոսքերից»: Այն աստիճան, որ նույնիսկ ինքը՝ Աբրահամյանը, չդիմացավ և եթերում հարցրեց լրագրողներին՝ խելոք եմ ասել, չէ: Սակայն այն պահին, երբ սկսեց շարադրել, որ ՀՀԿ գլխավոր շտաբում խնդիրներ որոշողը եղել է բացառապես ինքը, որևէ մեկն բացառապես իր վրա ազդեցություն չի ունեցել, եթերն սկսեց խափանվել՝ «սվսվալ», ապա մինչև ավարտ այդպես էլ շարունակվեց: ԱԺ նորընտիրը հատկապես «անկեղծ էր», երբ ասում էր, որ ՀՀԿ գլխավոր շտաբում իքը միակ «ասողն» է եղել, որովհետև ընտրությունների վերջին տասն օրը նա գրեթե չի մասնակցել գործընթացներին: Ավելին՝ բուն ընտրության օրը ինքն անչափ զարմացած է եղել ՀՀԿ արդյունքներից և տեղերից եկող թվերից, որոնք օրվա վերջում անցել են 44 տոկոսը, որովհետև ինքը «խոստացել» էր ՀՀԿ-ի համար 35 տոկոս ապահովել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ