Հանդուրժողականության ճգնաժա՞մ, թե՞ թույնի ու լպիրշության ավելցուկ. Ռոբերտ Մելքոնյան
Հասարակություն
Երեւանի փոխոստիկանապետ, վերջերս ֆեյսբուքում ակտիվացած Ռոբերտ Մելքոնյանը երեկ ֆեյսբուքի իր էջում թողել էր հետեւյալ բարոյախրատական գրառումը.
«Յուրաքանչյուր անգամ, երբ կարդում եմ ֆեյսբուքում, կայքէջերում տեղադրված հոդված ասեմ, մտահոգություն, գրառում, թե միքանի տողանոց պարզունակ, ֆաստֆուդյան մակարդակի աֆորիզմներ, թե քաջնազարյան ՝ «թող արեւը դուրս գա արեւելքից եւ մայր մտնի արեւմուտքում» ոճի «հանճարեղ», «խորաթափանց» մտքեր, կարդում եմ արված մեկնաբանությունները չգիտեմ ծիծաղեմ, ցավամ, բարկանամ, ի՞նչ անեմ... Որտեղից այդքան ամբարտավան, բացարձակ ճշմարտացիության եւ անսխալականության գիտակցություն... Լավ, ժամանակը չէ՞ վերջ տալ, ով մեզ հետ չէ, մեր թշնամին է սկզբունքին եւ լինել ավելի հանդուրժող ու քաղաքակիրթ: Ի վերջո բացի սեւից եւ սպիտակից կա նաեւ ծիածանի այլ գույներ, երանգներ... Հատկապես ինձ մտահոգեց «BlogNews»-ում տեղադրված, իմ կողմից հարգված Առաքել Սեմիրջյանի «Թշնամին սրանց տեսնելով նողկանքից կփախչի» գրեթե քառատող «ստեղծագործությունը»: Առավել ապշեցի եւ ցավ ապրեցի քոմենթները կարդալուց հետո: Օգտատեր հարգելի Սոնա Հարությունյան, որքան էլ չսիրեք որեւէ մեկի, ինձ թվում է աղջիկը, կինը չպետք է նման լկտի հղում անի Կաթողիկոսին եւ երգչուհի Շուշան Պետրոսյանին: Իսկ եթե նույն հղումը Ձեզ անե՞ն... Պատկերացրեք արեցին, ճիշտ է ավելի մեղմ մեկնաբանություն, սակայն արվեց:Այստեղ արդեն Սոնա Հարությունյանը վրդովվեց, հիշեց հրապարակավ նման արտահայտությունների վիրավորական լինելը, օրենքները եւ վերջապես պատասխանատվությունը վիրավորանքի համար: Նույն զգացումը ունեցա Շ.Պետրոսյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ տրված հարցերից, հատկապես մարտի 1-ի թեման կրկին, որերորդ անգամ շահարկելուց: Սա նման է այն անձանց, որոնք հենց վերքը սպիանում է, սկսում են քչփորել եւ սպիացող վերքը սկսում է արյունահոսել: Վերքը նորից է սպիանում, սակայն էլի են պոկում ու այդպես շարունակ...Սադոմազոխիստական մառազմ է սա պարզապես, ուրիշ ոչինչ... Լավ ինչքան կարելի է: Եւ Դուք Ձեր այդ թունաքիմիկատային մակարդակով, ֆաստֆուդային ոճի աֆորիզմներով եվ քոմենթներով հաճախ փորձում եք դասեր տալ ոստիկաններին, կտցահարել նրանց ու այդ ընդացքում կարճատեւ հաճու՞յք ստանալ: Այստեղ տեղին է հիշել Էյնշտեյնի խոսքերը. _ «Եթե Դուք վազեք ծառի շուրջը 843 կմ/ժամ արագությամբ, ապա կա հավանականություն,որ Դուք իքներդ Ձեզ կբռնաբարեք»: Ամեն ինչ արժեզրկվում է եւ գռեհկանում, ֆեյսբուքյան անհասկանալի մի ստվար զանգված կա, որը կրավորական կեցվածքով արժեզրկում է ամեն ինչ ու ամեն լավ բան: Յուրաքանչյուր լուրջ քննարկում տանում անձնական, քաղաքական վրիժառության դաշտ, կատարում նողկալի եւ վիրավորական մեկնաբանություններ կուլ գնալով մեծամասնության կարծիքներին: Չի կարելի չարություն անելու համար բազմությանը, ամբոխին հետեւել, առվել եւս փորձել թաքնվել նրա հետեւում...
Հ.Գ. Գուցե տեղին է հիշեցնել քրիստոնեության ոսկե կանոնը՝ դիմացինիտ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր վարվեն քեզ հետ ուրիշները... Հարգելիներս եղեք հանդուրժող եւ քաղաքավարի, հարգեք իրար:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը