Հունիսի 12-ը երեխաների շահագործման դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հասարակություն
Արդեն 10 տարի է, ինչ հունիսի 12-ը նշվում է որպես երեխաների շահագործման դեմ պայքարի համաշխարհային օր:
Վիճակագրության համաձայն, աշխարհում շուրջ 215 միլիոն երեխա ստիպված է աշխատել գոյատևելու համար, որոնցից շուրջ 5 միլիոնը ենթարկվում է դաժան աշխատանքային շահագործման: ՄԱԿ-ն արձանագրել է երեխաների իրավունքների 52 տեսակի կոպտագույն խախտումներ, որոնցից է իշխանական ուժերի և զինյալ խմբավորումների կողմից անչափահասների զինվորագրումը, երեխաների նկատմամբ սեռական ոտնգձությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները և աշխատանքային թրաֆիքինգը:
Աշխարհում երեխաներն ամենաշատը շահագործվում են Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ անչափահասների զինվորագրման և ահաբեկչական գործողություններին ներգրավման գործում առաջատար երկրերի ցուցակը գլխավորում են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան: ՄԱԿ-ի քարտուղարի խոսքով, երեխաների գործունեությունը պիտի սահմանափակվի միայն կրթական և ընդհանուր զարգացվածության գործընթացներին նրանց մասնակցությամբ, այն է` կրթությունը երեխաներին, աշխատանքը` մեծահասակներին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ