Հուշեր Մոնթե Մելքոնյանից. Քրիստինե Խանումյան
Հասարակություն
էսօր Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի մահվան օրն ա։ Ղարաբաղում, գիտեք, մենք իրան ավելի շատ որպես Ավո գիտենք։ էդ անունով էին իրեն կնքել ղարաբաղցիները։ Եվ էսօր ուզեցի կիսվեմ Ավոյի հետ կապված իմ հուշերից մի պատառիկով։ Հորս ծնողների տունը Բալուջայում է (այժմ Այգեստան, Ասկերանի շրջան, ԼՂՀ)։ Հորեղբորս տղեն՝ Տիկոն, Ավոյի հետ նույն ջոկատում էր կռվում (հրամանատարին քաչալ Սեգո էին ասում) ու պատերազմի առաջին ամիսներին, մինչ Ավոյի Մարտունի տեղափոխվելը, հաճախ գալիս էին մեր տուն գրեթե ողջ ջոկատով։ Ավոյին հիշում եմ, որովհետեւ տարբերվում էր բոլորից։ Նույնիսկ երբ պառկում էր մի փոքր հանգստանալու։ Ավտոմատը գրկած էր քնում մեր կանաչադարչնագույն դիվանին։ Մի տարօրինակ խասյաթ ուներ. երբ տատս ճամփա դնելուց առաջ վրա վրա համբուրում էր եղբորս, Ավոն հաշվում էր, հետո տատուս ասում էր, ինձ ավելի քիչ ես համբուրել, քան Տիկոյին...
Խաչ ուներ վզին կախված, մի անգամ հանեց ու տվեց տատիկիս, ասեց՝ ամեն ճակատամարտից առաջ աղոթիր իմ համար, որ ողջ մնամ ու գամ։ Տատս հավատավոր կին չէր, բայց տեսնում էի հաճախ, որ իսկապես գիշերները աղոթում էր։ Ավոյի մահվանից հետո եղբայրս տատուցս շատ մեծ դժվարությամբ վերցրեց Ավոյի խաչը։
ի դեպ, մի որոշ ժամանակ անց նա բացատրեց մեծերին, որ մեր՝ փոքրիկներիս պատճառով է ավտոմատը ձեռքին քնում, որ հանկարծ խելքներիս չփչի վերցնել դրանք խաղալու համար, ու մեզ չվնասենք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը