Մեգան Ֆոքսը հղի է
Աշխարհ
Դեռ մարտ ամսին արտասահմանյան պարբերականները հայտնեցին, որ Մեգան Ֆոքսը սպասում է իր առաջնեկին: Դերասանուհին հղիության լուրը հաստատող հայտարարությամբ դեռեւս հանդես չի եկել, բայց, չնայած դրան, արտաքին փոփոխություններն ավելի նկատելի են դառնում:
Woman.ru-ն հայտնում է, թե Դրյու Բերիմորի հղի լինել-չլինելու վերաբերյալ կասկածներն արդարացված էին, քանի որ դերասանուհին հաճախ է գիրանում, ապա նիհարիկ Մեգանի տեսքն ուղղակի մատնում է իրեն: Պապարացիներն անդադար լուսանկարում են գեղեցկուհուն՝ հետեւելով աղջկա արտաքին տեսքին:
Օրերս էլ Star ամսագիրը հայտնել է, թե Մեգանի հոր խոսքերով, դերասանուհին դուստր է ունենալու: Ի դեպ, ավելի վաղ Ֆոքսը նշել է, որ մայրանալու համար իրեն միայն սեփական ֆինանսական վիճակն է խանգարում:
Նշենք, որ մինչև 2013 թվականը Մեգանը որեւէ ընկերության հետ պայմանագիր չի կնքել, այնպես որ բավական ժամանակ կունենա երեխային խնամելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ