«Հայկական Ժամանակ». Աբրահամյանը հանձնելու է իր BMW 750-ը
Հայկական Մամուլ
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրվանից կտեղափոխվի իր նոր, շարքային աշխատասենյակ, որը գտնվում է հենց ՀՀԿ խմբակցության դիմաց։ Աբրահամյանը հանձնելու է նաև իր BMW 750-ը, որն ամիսներ առաջ էր գնվել նրա համար։
Այս մեքենայից գնվել էր 2 հատ. մեկը՝ Հովիկ Աբրահամյանի համար, մյուսը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի։ Աբրահամյանի մեքենան ԱԺ հաշվեկշռի վրա է և փոխանցվելու է ԱԺ հաջորդ նախագահին։ Մեր հարցին՝ երկուշաբթի օրը իր հրաժարականը կրկնելուց հետո շարունակելու՞ է գնալ ԱԺ՝ աշխատանքի, Աբրահամյանը ԱԺ լրատվական վարչության միջոցով փոխանցել է. «Այո»։ Ի դեպ, Աբրահամյանը աշխատասենյակ ունի նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, որտեղ տեղակայվելու է ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը»,- գրում է «Հայկական Ժամանակը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ