Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին 

Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի թեստերի պատասխանները

Հասարակություն

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ձևավորված քննական կենտրոններում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունը: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ են ներկայացրել 8957 դիմորդ:

2012թ.-ի միասնական քննությունների թեստերին և թեստերի պատասխաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Առավոտյան Երևանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն է այցելել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Նախարարի պաշտոնակատարը մինչ քննության մեկնարկը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ արդյոք նրանք գոհ են նոր շտեմարաններից, հարցրել, թե ով ուր է դիմել և այլն: Իսկ դրսում Արմեն Աշոտյանը զրուցել է դիմոդներին սպասող ծնողների հետ: Ընդհանուր առմամբ, ծնողներն այս տարի գոհ են քննությունների արդյունքներից:

Նախորդ քննությունը՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան, շտեմարանների շնորհիվ դիմորդները հեշտությամբ են հաղթահարել: «Քանի որ շտեմարանները շուտ էին հրապարակվել, դիմորդները երկար ժամանակ ունեցան պատրաստվելու, և արդյունքները գոհացնող են եղել»,- նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում նշել են ծնողները:

Նրանք Արմեն Աշոտյանին առաջարկել են, որ մյուս առարկաների համար ևս քննությունները լինեն շտեմարանով: Ծնողներից մեկն էլ առաջարկել է տղաներին արտոնություններ տալ, քանի որ, ըստ նրանց, երկու տարի բանակում ծառայելուց հետո, նրանք ի վիճակի չեն լինում շարունակել ուսումը: Նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ այդ պնդման հետ համամիտ չէ' հավելելով, որ իրենց կուրսում բանակում ծառայած տղաներն ավելի կազմակերպված և լավ էին սովորում: Արմեն Աշոտյանը բակում հավաքված ծնողներին խոստացել է, որ տարեցտարի ընդունելության քննություններն ավելի կհեշտանան, փոխարենը' կդժվարանա բուհում սովորելը: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Անդրադառնալով այս տարվա երկու շտեմարանային քննություններից առաջինի՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի արդյունքներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շտեմարանների ներդրման համար հիմք է հանդիսացել նախորդ տարիներին հասարակության կողմից առավել շատ հնչեցված քննադատությունները, որոնք տեղ են գտել նաև ԶԼՄ-ներում: «Քննադատությունների զգալի մասը վերաբերում էր թեստերի որակին, և մասնակի էին դժգոհությունները կազմակերպչական խնդիրներից՝ հատկապես «Հայոց լեզվի» և «Մաթեմատիկայի» քննությունների մասին է խոսքը: Այս տարի այդ երկու հիմնական առարկաներից քննություններն ընթանում են շտեմարանային եղանակով: «Հայոց լեզվի և գրականության» քննությունն անցել է: Ոչ այդ օրը, ոչ էլ հաջորդ օրերին բողոքներ գրեթե չեն եղել: Անգամ մեր նախկին ամենասուր ընդդիմախոսների կողմից խրախուսական գնահատականներ եղան: Այսինքն՝ խնդիրը, որ դրել էինք մեր առջև՝ վերացնել ընդունելության քննությունների հետ կապված անհարկի «աժիոտաժը», լուծված է: Ես հուսով եմ, որ «Մաթեմատիկայի» քննության դեպքում ևս մենք լավ արդյունքներ կունենանք, և դա կհանդիսանա լրացուցիչ ազդակ, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է և հետասյու բոլոր առարկաների քննությունները կկազմակերպվեն շտեմարաններով: Իհարկե, միջին միավորները, մասնավորապես հայերենի պարագայում, անցյալ տարվա համեմատությամբ բարձր են, ինչի արդյունքում մրցութային միավորների շեմն ավելի բարձր կլինի,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ բուհական ընդունելությունների հետ կապված կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ հնարավորինս հեշտ ընդունվել և հնարավորինս դժվարությամբ ավարտել: «Զանգվածային ընդունելությունները մեզ հնարավորություն են տալիս ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը, իսկ պետական ավարտական քննությունների ավելի խստացումը մեզ թույլ է տալիս ապահովել, որ աշխատաշուկա մուտք գործեն համեմատաբար որակյալ մասնագետներ: Տեղերը ևս այս տարի բավականաչափ շատ են, և կարծում եմ' ընդունող հանձնաժողովը, որն առաջիկայում կձևավորվի, հնարավորություն կտա, որ դրական միավորներ ստացած բոլոր դիմորդները բարձրագույն կրթության հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառանալով բուհերի պետական ավարտական քննություններին' Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի առաջին անագամ կիրառվել է նոր կարգը, որը պետական քննությունները ձայնագրելու, իսկ բուհի նախաձեռնությամբ նաև տեսագրելու հնարավորություն է նախատեսում: Սա բավականին արդյունավետ է դարձնում բողոքարկման համակարգը, և ուսանողների կողմից արձագանքները հիմնականում դրական են եղել: «Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունն այս տարի չի ապրում ընդունելության քննություններով: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ լարվածություն չկա, հայացքներն հանգիստ են, ուրախ են»,- նշել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով աշխատաշուկա-բարձրագույն կրթություն կապին' նա ասել է, որ նախատեսվում է վերենայել մասնագիտությունների ցանկը, որպեսզի դրանք համապատասխանեն շուկայի պահանջարկին: «Այսօր առաջ են եկել նոր մասնագիտություններ, որոնց պահանջարկի ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան կրթական ծրագրեր ապահովել»,- շեշտել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ այժմ Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով իրականցվում է կրթություն–աշխատաշուկա կապի գնահատումը: Կարևորելով տնտեսվարողների ներգրավումը կրթական գործընթացում' նա նշել է, որ այն բուհերում, որտեղ կա համագործակցություն բուհի և բիզնես ոլորտի միջև, կրթության որակն ավելի բարձր է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ
Ամենադիտված