Թուրքիայում PKK-ի գործի դրած պայթուցիկի հետևանքով թուրք զինվորներ են մահացել և վիրավորվել
Թուրքիա
Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում զինվորական մեքենայի անցնելու ժամանակ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները գործի են դրել ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով չորս զինվոր մահացել է, չորսը՝ վիրավորվել:
Հաքքարիի նահանգապետարանը կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ տարածաշրջանում գործողություններ են իրականացվում մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զգալի թվով զրահատեխնիկա է տեղափոխվել Յուքսեքօվա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն