«Չորրորդ Ինքնիշխանություն». Երկու լուր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ
Հայկական Մամուլ
««ՉԻ»-ն օրերս երկու նոր տեղեկություն է ստացել ցիտրուսային մրգերի ներկրման շուկայում մենաշնորհ դիրք ունեցող անձանց փոփոխության մասին։ Մեկը լավ լուր է, մյուսը՝ վատ։
Սկսենք լավից։ Մինչև այժմ Հայաստան ներկրվող շուկայում մոնոպոլիստ էր համարվում ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, որի «Քեթրին գրուպ» ընկերությունն էլ զբաղվում էր մրգերի ներկրմամբ, անգամ համապատասխան անունով խանութների ցանց կար, որտեղ վաճառքի էր հանվում ցիտրուսային մրգերի լավագույն տեսականին։ «ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս Քեթրինի Միհրանը վաճառել է մրգերի իր պահեստները թե ներսում, թե դրսում և որոշել է վերջնականապես թարգել բիզնեսի այդ տեսակը։ Լավ է, որ վերջապես մեկը պետական պաշտոնյայի մոնոպոլիստ դիրքը «ջարդեց»՝ նրան դուրս մղելով շուկայից։ Վատ է, որ Միհրան Պողոսյանին դուրս մղողը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդրը, նույն ինքը՝ Սաշիկ Սարգսյանը։ Բանն այն է, որ Սաշիկ Սարգսյանն է հիմա համարվում ցիտրուսային մրգերի խոշոր ներկրողը. նա դաշտից դուրս է մղել ոչ միայն Քեթրինի Միհրանին, այլև անգամ նրանց, ովքեր փոքր «խմբաքանակով» էին միրգ ներկրում, իրացնում այն՝ խթանելով փոքր և միջին բիզնեսի կայացմանը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ մնացյալ՝ փոքր «խմբաքանակով» ներկրողները, հայտնվել են անելանելի վիճակում։ Նրանց պարզապես սահմանին չեն սպասարկում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում ապրանքը չմաքսազերծելու և այն փչացնելու նպատակով»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ