«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի համար եկել է հաշիվներ պարզելու ժամանակը
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանի համար եկել է հաշիվներ պարզելու ժամանակը: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ նախկին շտաբի պետը հերթով իր մոտ է կանչում ՀՀԿ մարզային շտաբների պետերին և հաշվետվություն պահանջում իրենց ստացած ձայների, կատարած ծախսերի վերաբերյալ: Ոմանց դեպքում «ռազբիրատը» թեժ է ստացվում, քանի որ ծախսած գումարն ու բերած ձայներն իրար չեն համընկնում: Նրանց պարտադրում են ոչ միայն գումարը վերադարձնել, այլև վտանգված է նրանց քաղաքական ապագան: Թերթը հիշեցնում է՝ ՀՀԿ-ի արդյունքները ամենացածրը Կոտայքի մարզում են՝ 34.84%, Շիրակում՝ 36.51%, Արագածոտնում՝ 46.15%, Գեղարքունիքում՝ 46.74%, և Երևանում՝ 37.53%: Կոտայքի պատասխանատուն Կովալենկո Շահգալդյանն էր, Շիրակում՝ Վարդան Ղուկասյանը, Արագածոտնում՝ Սարգիս Սահակյանը, Գեղարքունիքում՝ Ռաֆիկ Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ