«Հրապարակ». Ուրույն մեսիջ Սերժ Սարգսյանի կողմից՝ ԲՀԿ-ն կառուցողական դաշտում պահելու գործում
Հայկական Մամուլ
Մինչ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ շաբաթվա վերջին հայտնի կլինի կառավարության ողջ կազմը, շաբաթ օրը Գյումրիում քաղաքաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը կանցկացնի Մուշ թաղամասում «Գլենդել հիլզի» կառուցած 550 բնակարանների հերթական վիճակահանությունը: Լուրը տարակուսանք է առաջացրել ՀՀԿ-ում. հնարավո՞ր է հինգշաբթի օրը տեղի ունենալիք ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը չի հրապարակելու նոր նախարարների անունները: Իսկ եթե հրապարակելու է, ապա ինչո՞ւ է ԲՀԿ-ական նախարարը վիճակահանությունն անցկացնում, երբ կարելի էր մեկ-երկու օր սպասել, և նոր նախարարը բնակարանների բանալիները կտար: Լավատեղյակները պնդում են, որ դա ուրույն մեսիջ է Սերժ Սարգսյանի կողմից` ԲՀԿ-ն կառուցողական դաշտում պահելու գործում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ