«Ժողովուրդ». Վարչապետը, տեսնելով, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ առաջնորդի հետ է Պանթեոն գնում, երկրորդ անգամ է այցելել Պանթեոն
Հայկական Մամուլ
Ժամը 09:45-ի սահմաններում Պանթեոն էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն առաջինն էր ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Ժամը 11:15-ի սահմաններում վերջապես ժամանել էր նաև երկրի «բարձրագույն էլիտան»՝ ՀՀԿ առաջնորդի ղեկավարությամբ, որոնց հետ կրկին եկել էր Տիգրան Սարգսյանը, որը, ինչպես արդեն նշել էր թերթը, բոլորից շուտ եկել ու գնացել էր: Բայց թե որն էր Տ. Սարգսյանի՝ շուտ գալու, գնալու և հետ վերադառնալու իմաստը, այդպես էլ անհասկանալի է մնացել բոլորի համար: Կամ էլ երևի վարչապետը, տեսնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ առաջնորդի հետ է Պանթեոն գնում, փոշմանել ու հետ էր եկել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ