«Հայկական Ժամանակ». «Green card» շահողները կմեկնեն ԱՄՆ
Հայկական Մամուլ
Թերթի երեկվա համարում «Չեն գնա Ամերիկա» վերնագրի ներքո լույս տեսած հրապարակման մեջ անճշտություն է սպրդել: Մասնավորապես, տեղեկացվել էր, nր այս տարվա մայիսին կայացած խաղարկության արդյունքներով՝ Հայաստանի 998 քաղաքացի «Green card» է շահել, սակայն, համակարգչային ծրագրի սխալի պատճառով, վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել: Իրականում լրագրողը նպատակ է ունեցել հիշեցնելու, որ անցյալ տարվա վիճակախաղի արդյունքներն են չեղյալ հայտարարվել, և երկրորդ փուլ է անցկացվել: Թույլ տրված անուշադրության պատճառով՝ անցյալ տարվա դեպքը վերագրվել է այս տարվան: Սա նշանակում է, nr այս տարվա շահողները, այնուամենայնիվ, ԱՄՆ մեկնելու հնարավորություն ունեն: Նշված թյուրիմացության պատճառով շահողներին հասցված անհանգստության համար թերթը հայցում է նրանց ներողամտությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ