«Երկիր». ՀՀԿ-ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել
Հայկական Մամուլ
«Երկիր»-ի տեղեկություններով՝ որոշ մարզպետների պաշտոնանկ անելու մասին մտադրությունը «վերևներում» փոխվել է:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել. հանրապետության նախագահը երկար մտածելուց, ծանրութեթև անելուց և որոշ խորհուրդներ լսելուց հետո որոշել է նախագահական ընտրություններին գնալ մարզպետների նույն կազմով:Ինչպես ասում են՝ փորձած թանն անփորձ մածնից լավ է:
Հիմա արդեն ՀՀԿ-ական մարզպետները կարող են հանգիստ շունչ քաշել, բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ նախագահական ընտրությունները ճակատագրական են լինելու շատերի համար: Խորհրդարանական ընտրությունները ձախողած հանրապետական մարզպետներին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը կորցնելու իրավունք, սակայն, նրանք այլևս չունեն:
Հստակեցվել են նաև ԲՀԿ-ական երկու մարզպետներին փոխարինողների անունները: Ըստ թերթի աղբյուրների՝ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ Վայոց ձորի մարզպետ՝ Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ