«Չորրորդ ինքնիշխանություն». Տիգրան Սարգսյանի ծրագիրը փորձություն է լինելու իր ականջների համար
Հայկական Մամուլ
Բանից պարզվում է՝ Տիգան Սարգսյանը Կոնգրեսի խմբակցության հետ կառավարության ծրագիր չի քննարկել, որովհետև, ինչպես ասել է վարչապետի խոսնակը, եթե ՀԱԿ-ն ի սկզբանե որոշել է դեմ քվեարկել ծրագրին, դա «փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը»:
«ՉԻ»- Եկեք իրար ճիշտ հասկանանք: Եթե ուսուցիչը քառորդի ընթացքում 15 անգամ գրատախտակի մոտ է կանչում աշակերտին ու 15 անգամ ստիպված լինում ականջը ոլորել ու երկուս նշանակել, համաձայնվեք՝ այդ ուսուցիչը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ 16-րդ անգամ նույնպես աշակերտը դասը սովորած չի լինելու: Իսկ ի՞նչ պիտի անի աշակերտը: Եթե «փոխվել է», այսինքն՝ եթե դասը սովորել է, պետք է իրեն կոտորելով ձեռք բարձրացնի ու ապացուցի դա, իսկ եթե էլի դասը չի սովորել, պիտի ասի «գալիս եմ ի՞նչ անեմ, մեկ ա՝ էլի ականջս քաշելու ես»:
Հիմա Տիգրան Սարգսյանը փաստորեն հենց դա է ասում. հանդիպումն իսկապես անիմաստ է, որովհետև նա իր գրած «տնայինը» (նոր ծրագիրը) լավ գիտի ու վստահ է, որ դա ընդամենը հերթական փորձություն է լինելու իր ականջների համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ