«Առավոտ». Լևոն Զուրաբյանը զգուշացնում է ԱԺ-ի «կռված տղերքին»
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ը ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքվել է, ճի՞շտ, որ այսպես ասած, «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, Ձեզ թողել են վատերը, փոքրերը, պարոն Զուրաբյանը պատասխանել է. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգևոր արժեքները, սերը»:
Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք, կռված տղերք կան, բախումների պատրաստ ե՞ք՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Ես կարատե եմ պարապել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ