ԱՄՆ–ում ձերբակալվել է մեքսիկացի ազդեցիկ նարկոբարոնի եղբայրը
ԱՄՆ
ԱՄՆ–ի Դաշնային դատախազությունը հայտնել է մեքսիկացի ազդեցիկ նարկոբարոնի եղբոր ձերբակալության և փողերի լվացման խոշոր կլանի լուծարման մասին։
Խոսե Տրեվինո Մորալեսի ձերբակալման ոստիկանության ձեռնարկած գործողությունները տեղի են ունեցել Օկլահոմայում գտնվող նրա ռանչոյում, այնուհետև Նյու Մեքսիկո նահանգ տանող մայրուղու վրա։ Նրա հետ միասին ձերբակալվել է 6 մարդ, հաղորդում է BBC–ն։
Խոսե Տրեվինո Մորալեսը մեքսիկական հայտնի Zetas նարկոկարտելի ղեկավար Միգել Անխել Մորալեսի կրտսեր եղբայրն է։ Ավագ եղբոր նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել, սակայն նա փախուստի մեջ է գտնվում և հավանաբար թաքնվում է Մեքսիկայում։
ԱՄՆ–ի իշխանությունը երկու եղբայրներին մեղադրում է միլիոնավոր դոլարների հասնող փողերի լվացման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)