Իրաքում իրականացված ահաբեկչությունների պատճառով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 32-ը
Աշխարհ
Իրաքի հարավում գտնվող Ալ-Հիլա քաղաքում իրականացված 2 պայթյունների պատճառով զոհվել է՝ 10 մարդ, վիրավորվել՝ 32–ը, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը։
Նախնական տվյալներով, երկու պայթյուններն էլ իրականացվել են ռեստորաններից մեկի մոտ։ Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել մոտակայքում կայանված մեքենաների վրա։ Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել։
Դեռ որևէ ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։ Իրաքում ակտիվ գործում է «Իրաքի Քաիդա ալ–ջիհաբ» արմատական խմբավորումը, որոնք ահաբեկչություններ են իրականացնում շիա մահեմդականների, զինվորականների և ոստիկանների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ