Վնասազերծված համարվող «Ալ-Կաիդա»-ի երկրորդ ազդեցիկ դեմքը հանդես է եկել հայտարարությամբ
Աշխարհ
«Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավարներից Աբու Յահա ալ-Լիբին, որի վնասազերծման մասին անցյալ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ վարչակազմը, հայտարարությամբ է հանդես եկել։ Համացանցում հայտնված տեսահոլովակում Ալ–Լիբին դիմել է արմատական իսլամիստներին։ Տեսահոլովակը տեղադրվել է ծայրահեղական կայքերից մեկում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
2011-ի մայիսին ԱՄՆ-ի հատուկ զինված ջոկատի կողմից Ուսամա բին Լադենի վնասազերծումից հետո լիբիական ծագումով Ալ–Լիբին համարվում էր ահաբեկչական ցանցի «երկրորդ դեմքը»։ Պակիստանում և Աֆղանստանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը նա է ստանձնել։
ԱՄՆ Պետդեպը Ալ-Լիբիի մասին տեղեկություն հաղորդելու համար 1 միլիոն պարգևավճար էր խոստացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ