ԱՄՆ սենատն այսօր կքննարկի Բաքվում դեսպանի պաշտոնին Մորնինգսթարի թեկնածությունը
ԱՄՆ
Ամերիկյան սենատի արտաքին կապերի հարցերով կոմիտեն հունիսի 13-ին կքննարկի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը։
Թեկնածուների ցուցակը նեկայացված է Սենատի կայքում։
Մորնինգսթարին Բաքվում դեսպան նշանակելու վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի մտադրության մասին Սպիտակ տունը հայտնել է ապրիլի վերջին։ Այժմ 67-ամյա դիվանագետը զբաղեցնում է Եվրասիայում էներգետիկ հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը մնում է թափուր այս տարվա սկզբից։ Նախկին դեսպան Մեթյու Բրայզայի՝ դեսպանի պաշտոնում ժամկետը սպառվել է 2011–ի դեկտեմբերի վերջին։
Հունիսի 13-ին Մորնինգսթարի հետ մեկտեղ ԱՄՆ սենատի արտաքին կապերի հարցերով կոմիտեն կքննարկի նաև Նիդեռլանդներում և Սուրինամում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)