Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Ադրբեջանում նոր դեսպանի մասին
Արտաքին Քաղաքական
Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբն այսօր պատրաստվում է քննարկել նախագահ Բարաք Օբամայի՝ Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու առաջարկը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։
Գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի բնորոշմամբ՝ «Դեսպան Մորնինգսթարի նշանակումը սենատի համար առիթ է լույս սփռելու Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերությունների վրա և հասկանալու, թե արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը պատրա՞ստ է ընդունել Բաքվի սպառնալիքները և հարձակման մարտահրավերները, թե՞ պարզապես շարունակելու է ոգևորել Իլհամ Ալիևի ռազմական լարվածությունն ավելացնելը և մինչև պատերազմ ընթացքը»։
Ռիչարդ Մորնինգսթարն այժմ Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով Միացյալ Նահանգների արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչն է, իսկ 1999-2001 թթ. եղել է Եվրամիությունում ԱՄՆ դեսպանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում