Վթարից մահացել է պարուհի Մագան
Հասարակություն
Երևանում, այսօր՝ հունիսի 13-ին, գիշերը ժամը 01.55-ին 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան, Խանջյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 3-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Մարիամ Գեւորգյանը մահացել է, իսկ Շամիրամ Գրիգորյանի վիճակը ծանր կայուն է: Շամիրամ Գեւորգյանը հայտնել է, որ իրենք պարուհիներ են, իսկ մահացածը պարուհի Մագան է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ տեղեկացնում են, որ հունիսի 13-ին, ժամը 01.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խանջյան եւ Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 33 LD 321 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք եւ բախվել սյանը:
Պատահարի հետեւանքով 21-ամյա Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացիի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Երկրորդ տուժածը՝ Մարիամ Գեւորգյանը, տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը