Անհարմար կանգառ «Կիլիկիա» ավտոկայանում
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ միջքաղաքային և միջմարզային հսարակական տրանսպորտը կայանելու էր Երևան քաղաքի ավտոկայաններում։ Բնականաբար, որոշումը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ ուղևորների, թե՛ վարորդների կողմից։
Ուղևորների դժգոհության պատճառներից է Երևան քաղաքի ներքաղաքային հասարակական տրասպորտի անմխիթար և անկանոն գրաֆիկը։ Օրերս «Կիլիկիա» ավտոկայանում ականատես եղանք, թե ինչպես երեկոյան ժամը 18-ի սահմաններում Էջմիածին-Երևան երթուղով մայրաքաղաք եկած մարդիկ մոտ մեկ ժամից ավելի սպասում էին 68 համարի երթուղուն, որն այդպես էլ չժամանեց։
Կանգառում կանգնած մի կին շատ վրդովված ասում էր. «Սա ինչ վիճակ է. Էջմիածին քաղաքից ավելի շուտ ենք հասնում Երևան, քան էստեղից քաղաքի մի այլ վայր։ Արդեն մեկ ժամ է, ինչ կանգնած եմ, բայց 68 համարի երթուղային չկա, որ կարողանամ գնալ «Էրեբունի» հիվանդանոց»։ Տարեց կինը չէր կարողանում բարձրանալ այլ նաև երթուղայիններ նրանց գերբեռնվածության պատճառով։
Այս առիթով Lurer.com-ը փորձեց պարզաբանումներ ստանալ 68 համար երթուղայինի վարորդներից։ Նշենք, որ զրույցի սկզբում նրանք ընդիմանում էին, և պնդում, որ շատ լավ են աշխատում, բայց մեր բերած փաստերից հետո վարորդներից մեկն ասաց. «Ես առավոտից աշխատում եմ մինչև 16.00, հո ես ռոբոտ չեմ, որ 12 ժամ աշխատեմ։ Համ էլ մեր մոտի մեքենաները քիչ են, դա էլ է խանգարում»։
Հարկ է նշել, որ Երևան քաղաքի նեքաղաքային հասարակական տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ 68 համարի կողքին կարելի է թվարկել շատ այլ երթուղայինների համարներ, որոնք նույնպես աշխատում են անկանոն և անպարտաճանաչ գրաֆիկով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը