Թուրքիայում առաջին անգամ քրդերենը կընդգրկվի դպրոցական ուսումնական ծրագրերում
Թուրքիա
Թուրքիայում քրդերենի դասավանդումն առաջին անգամ կընգրկվի դպրոցական ուսումնական ծրագրերում։
«Դպրոցականներն այսուհետ կարող են սովորել տեղական լեզուներն ու բարբառները։ Օրինակ, եթե բավարար թվով աշակերտներ լինեն, քրդերենը կարելի է ընտրել որպես դասավանդման լեզու անգամ հիմնական առարկաների համար», – ասել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն այդ որոշումը «պատմական է» համարել, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Թուրքիայում ավելի քան 15 միլիոն քուրդ է բնակվում, ինչը կազմում է Թուրքիայի բնակչության մոտ 20%-ը։
Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության անջատողական և ապստամբական խմբավորումը (PKK) զինված պայքար է տանում Թուրքիայի իշխանության դեմ անկախություն ձեռք բերելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)